Դավիթ Հարությունյանի` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար դառնալուց հետո, ինչն ուղղակի փրկություն էր նրա համար, բաց է մնացել խորհրդարանում ստեղծված գազի հանձնաժողովի ղեկավարման հարցը: Հիշենք՝ Սերժ Սարգսյանը պահանջել էր, որ պետք է բացատրել, թե ինչու է սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին գազն այդքան թանկանում: Խնդիրը, ըստ մեր աղբյուրի, առնչվում է գազի սպասարկմանն ու սարքավորումներին, որոնք «գազային» մեծ կոնգլոմերատում առանձին կառույց են, սակայն պատկանում են նույն գազային «համքարության» հայտնի դեմքերից մեկին: Ասել է` հանձնաժողովը պետք է բացատրություն պահանջեր այդ ընկերությունից խնդրո առնչությամբ, ինչը Դավիթ Հարությունյանի համար բավականին բարդ գործ էր լինելու: Հիմա արդեն Դավիթ Հարությունյանի ձեռքերն ազատ են, իսկ թե ով կստանձնի այդ դերակատարությունը, և արդյո՞ք հարցը նույն սրությամբ ու հրատապությամբ է մնացել օրակարգում Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո, կերևա առաջիկա օրերին: Որոշ տեղեկություններով՝ այդ պաշտոնին «հավակնում» է Վարդան Այվազյանը, ում ոչ միայն «չտարան» նախարար, այլև գազի «դարդի» մեծ բեռը դրին նրա ճայզարկիչ փխրուն ուսերին։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ